25.11.2024
Հակառակորդի հարվածից վիրավորում ստացած Չինարիի բնակչի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ
prev Նախորդ նորություն

Ադրբեջնում կադրային փոփոխությունները կարող են բերել նախագահի փոփոխության. Քոչարյան

Ադրբեջնում տեղի ունեցող կադրային փոփոխություններն ունեն շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչեւ նախագահի փոփոխություն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում այսօր՝ հուլիսի 17-ին, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախագահ Էլմար Մամեդյարովի պաշտոնանկությունը:

Քոչարյանը չի կարծում, որ ԱԳ նախարարի փոփոխությամբ փոխվելու է նաև Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը: «Ցավոք սրտի առ այսօր այդ քաղաքականությունը եղել է դեստրուկտիվ, տեսնենք ինչպես կլինի սրանից հետո»,-ասաց նա:


Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն առ այն, թե Էլմար Մամեդյարովը փորձել է Հայաստանի հետ համագործակցել: «Կարծում եմ՝ այստեղ խնդիրը ոչ այնքան արտաքին է, որքան ներքին», - պատասխանել է Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ:


«Տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակներ, ընդհուպ մինչեւ նախագահի փոփոխություն», - ասել է նա:


Պաշտոնյան նաև նկատել է, որ արցախյան հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ խանգարում է բանակցային գործընթացին: «Այս տեսանկյունից Ադրբեջաի վերջին քայլն ավելի է հեռացնում այդ հեռանկարը», - ասել է նա՝ արձագանքելով վերջին օրերին Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածության կտրուկ աճին: