Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով՝ Աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»,– ասվում է վարչապետի որոշման մեջ: Ավետիք Քերոբյանն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թվականի հունիսի 27-ին: