5.04.2026
Հայ-բելառուսական հարաբերություները զարգացման մեծ ներուժ ունեն. նախագահ
prev Նախորդ նորություն

Հակառակորդի հարվածից վիրավորված Չինարի գյուղի բնակչի վիճակը կայուն ծանր է. ԱՆ

Հակառակորդի հարվածից վիրավորված՝ Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


«Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:


Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»,- տեղեկացրել է խոսնակը:


 


 


 


 

Ադրբեջանական ծառայությունները սոցցանցերի միջոցով փորձում են անկառավարելի հոսքեր ստեղծել
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար