Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից: Մինչ այդ պաշտպանության նախարարությունը հայտնել էր սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից ևս երկու զինծառայողի մահվան մասին: Համաձայն պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների, ադրբեջանական կողմի զոհերի թիվը հասնում է երկու տասնյակի: