Թեհրանում անկարգությունների հետևանքով զոհվել է երեք իրավապահ: Ըստ աղբյուրի՝ անկարգությունների մասնակիցները շրջապատել են նրանց և սպանել՝ սառը զենքի գործադրմամբ: Թե երբ է դեպքը հստակ պատահել, գործակալությունը չի նշում, բայց հայտնում է, որ զոհերի թվում կա «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (IRGC) մեկ աշխատող և երկու «բասիջ», որոնք ներգրավված են եղել անվտանգության ապահովման գործում: