19.04.2025
Կապանում և Սիսիանում իրականացվում են սուբվենցիոն ծրագրեր. Փաշինյան (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղարը տարածել նրա հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունների մասին։


«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով փոխհրաձգությունների, այդ թվում ծանր սպառազինության կիրառման մասին հաղորդագրություններով, որոնք, ինչպես հաղորդվում է, հանգեցրել են մարդկանց մահվան:


Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից:


Գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների այսօր արված հայտարարությունը և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը այդ վտանգավոր իրավիճակի կարգավորման և բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ նրանց ջանքերին»:


Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Պարբերաբար կիրառվել է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը հայտնել է հինգ թեթև վնասվածքներ ստացած զինծառայողների մասին: Հայկական կողմը կորուստներ չունի։


Հայկական կողմի հաղորդմամբ ՀՀ զինված ուժերը Տավուշում նոր դիրք են զբաղեցրել, որը չեզոքացնում է այդ շրջանում ադրբեջանական կողմի մեկ ավելի մեծ հենակետի հաղորդակցության ճանապարհները: Այդ դիրքն ու հենակետը սպառնում էին հայկական մի քանի գյուղի, Panarmenian.net-ին ասել է տեղեկացված աղբյուրը, որի անունը՝ ելնելով իրավիճակից, լրատվամիջոցը չի բացահայտում:


Ավելի վաղ փորձագետ, ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։


 


 


 

ՀՀ-ից 114 երեխայի որդեգրման համար փոխանցվել են ավելի քան 1,8 եվրո և 26 հազար դոլար. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար