The National Interest-ը վերլուծել է, թե ինչպիսին կարող է լինել ԱՄՆ-Իրան հնարավոր պատերազմն ու ինչ հետևանքներ այն կունենա: Ըստ աղբյուրի, կողմերը հետ քաշվեցին անդունդի եզրից, սակայն պատերազմի հավանականությունը շարունակում է պահպանվել: Փորձագետները նշել են, որ եթե ԱՄՆ-ն որոշի հարձակվել Իրանի վրա, ապա դա կլինի ամենամեծ արտաքին քաղաքական սխալը՝սկսած Վիետնամական պատերազմից: Նշվում է, որ ի տարբերություն Իրաքի, որտեղ ներխուժել էին ամերիկացիները, Իրանի տարածքն 2/3-րդով ավելի մեծ է, քան Իրաքն ու Աֆղանստանը և Իրանում շատ են անապատներն ու լեռները: Լեռնային պայմանները թույլ կտան իրանական զորքերին թաքնվել օտարերկրյա հարձակվողներից: Իրանի դեմ հնարավոր չի կյանքի կոչել արագ պատերազմի գաղափարը՝Իրանը տալու է ասիմետրիկ պատասխան: