25.11.2024
Նախագահն ու Կաթողիկոսը քննարկել են Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծումը
prev Նախորդ նորություն

Կապանում բացվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը

Այսօր բացվեց Հայաստանի ամենաերկար զիփլայնը, որն անցնում է Կապանի վրայով եւ իրար կապում քաղաքի Շինարարների ու Հունան Ավետիսյան թաղամասերը։

Զիփլայնի շինարարությունն սկսվել էր 2019 թվականից, դրա մտահղացման հեղինակն ու ներդնողը կապանցի գործարար, «Գրանդ Հաուս» հյուրանոցային համալիրի սեփականատեր Դավիթ Սողոմոնյանն է։

Երկկողմանի ճոպանների ընդհանուր երկարությունը 1750 մ է, մի կետից մյուս կետը՝ 680 մ է, մյուս ճոպանինը՝ 1080 մետր, որը Հայաստանում ամենաերկարն է։ Ճոպանի բարձրությունը գետնից 118 մ է, որը եւս ՀՀ-ում ամենաբարձրն է, արագությունը մինչեւ 120 կմ/ժ է։

Զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաեւ աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։

Ընդհանուր տուրը՝ մեկ կողմով երթը եւ մյուս կողմով վերադարձը տեւում է մոտ 40 րոպե։

Զիփլայնի գործարկումը լուրջ ներդրում ու նոր զարկ է զբոսաշրջությանը ոչ միայն Կապանում ու Սյունիքում, այլեւ՝ Հայաստանում։