21.04.2025
Թվայնացումը հեղափոխական գործընթաց է, և աշխատանքը պետք է իրականացնել բոլոր ուղղություններով
prev Նախորդ նորություն

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 183 կրակոց:


Սոթք, Արտանիշ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 2 անգամ։


Մովսես, Այգեպար, Վազաշեն, Դովեղ, Բարեկամավան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 9 անգամ:


Երասխ, Չիվա, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 6 անգամ:


ՀՀ ԶՈւ-ը պահպանում են զսպվածություն և արձագանքում են միայն մեր դիրքերը թիրախավորող կրակին։


 

ԱԱԾ-ն բացահայտել է դատավորների կողմից փողերի լվացման, ապօրինի հարստանալու դեպքեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան