Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ` դատավոր Դավիթ Բալայանը մերժել է կալանքի միջնորդությունը: Կալանքի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության պատճառով: Ինչպես ավելի վաղ VERELQ- տեղեկացրել էր, որ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):