Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Ընդհանուր առմամբ Հայաստանում 728 մարդ է մահացել: