Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներից է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն: «2019 թվականի 10 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 850 մլն ԱՄՆ դոլար: Մենք համարում ենք, որ առաջիկա տարիներին այդ ցուցանիշը կմեծանա», - ասել է Պատարաձեն: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 8-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում Վրաստանը և Ադրբեջանը քննարկել են երկու պետությունների միջև հումանիտար հարաբերությունները: «Մենք նաև քննարկել ենք զբոսաշրջության զարգացման հետ կապված և այլ կարևոր հարցեր», - ասել է դեսպանը: