Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- ասել է Հակոբ Կարապետյանը: Նշվում է, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը: