24.11.2024
Գրանցվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, 560 առողջացում և 11 մահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան 11 նոր դեպք

Օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է մահվան 11 նոր դեպք: Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - ասված է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ օգոստոսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38841 դեպք, որոնցից 29557-ն` առողջացած, 749-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8307 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 165656 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 291 նոր դեպք և 560 առողջացած», - հայտնում են ԱՆ-ից։