Վրաստանում Թբիլիսի-Սեբակի-Լեսելիձե ավտոմայրուղու վրա բացվել է SOCAR Georgia Petroleum նոր բազմաֆունկցիոնալ համալիրը: Համալիրում բենզալցակայանից բացի առկա են սրճարաններ, սննդի օբյեկտներ, դեղատնային ցանց, խանութներ և այլն: Դա SOCAR Georgia Petroleum-ի երրորդ բազմաֆունկցիոնալ համալիրն է Վրաստանում: Առաջինը գտնվում է Գորիի մերձակայքում, երկրորդը՝Ռուստավիի մոտ: