24.11.2024
Սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը ու նետել աղբանոց. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
prev Նախորդ նորություն

Տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ օգոստոսի 2-ին ժամը՝ 17։30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ ☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03 ; +7/951/829-69-08: Ավիատոմսի արժեքը՝ 11․700 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։


ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։