24.11.2024
Նոր փոփոխություն ԱՊՊԱ-ում. տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը բարձրացվել է
prev Նախորդ նորություն

Հայփոստը հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

Հայփոստը հայտարարություն է տարածել, որով հորդորել է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել:


«Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից:


Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ:


Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի) հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, օգոստոսի 10-ից սկսած՝ խստագույնս պահպանելով համավարակի տարածման կանխարգելման կանոնները»: