24.11.2024
Բնապահպանական ոլորտում առկա են լուրջ խնդիրներ. վարչապետը ներկայացրեց նոր նախարարին
prev Նախորդ նորություն

Նոր փոփոխություն ԱՊՊԱ-ում. տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը բարձրացվել է

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոից տեղեկացնում են, որ սույն թվականի օգոստոսի 1-ից բարձրացվում է Երևան քաղաքում «ASWA» բջջային հավելվածի միջոցով՝ Համաձայնեցված հայտարարագրի էլեկտրոնային լրացման եղանակով գրանցվող պատահարների դեպքում տուժողի կողմից ակնկալվող վնասի առավելագույն չափը։


Մասնավորապես, ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող վնասի առավելագույն չափը 100 000 ՀՀ դրամից բարձրացվում է մինչև 200 000 ՀՀ դրամ Երևան քաղաքում տեղի ունեցած այն ապահովագրական պատահարների գծով, որոնց վերաբերյալ համաձայնեցված հայտարարագիրը լրացվել է բջջային հավելվածի միջոցով։

Բջջային հավելվածով հնարավոր է պատահարը գրանցել պարզ գործողությունների միջոցով և հաշված րոպեների ընթացքում։ Իսկ կատարված փոփոխության նպատակն է նվազեցնել Երևան քաղաքի ընդհանուր
օգտագործման ավտոճանապարհներին ԱՊՊԱ պատահարների արդյունքում խցանումների առաջացումը՝ ինքնուրույն կարգավորման միջոցով հատուցվող պատահարների շրջանակների ընդլայնման միջոցով։

Հիշեցնում ենք, որ «ASWA» բջջային հավելվածը կարող եք անվճար ներբեռնել iOS 8 և ավելի նոր կամ Android 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգերով աշխատող սմարտֆոնների միջոցով՝ «App Store» և «Google Play Store»
հարթակներից։

«ASWA» բջջային հավելվածի հղումներն են․
«App Store» հարթակում՝ https://apps.apple.com/am/app/aswa/id1496323455

«Google Play Store» հարթակում՝ https://play.google.com/store/apps/details?id=am.aswa.aswa

Համաձայնեցված հայտարարագրով գրանցվող պատահարների առավել մանրամասն պայմաններին և ուղեցույցներին կարող եք ծանոթանալ Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքում հետևյալ հղումով՝ https://www.appa.am/index.php?al=agreed_declaration ։