ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում դեմոկրատների նախաձեռնած իմփիչմենթի ընթացակարգը անվանել է նրանց քաղաքական ինքնասպանություն: Լույս հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթ է հայտարարել երկու հոդվածով՝ «լիազորությունների չարաշահում» և «խոչընդոտում Կոնգրեսին»։ «Սա քաղաքական ինքնասպանության երթ է Դեմոկրատական կուսակցության համար։ Դուք տեսե՞լ եք իմ վարկանիշները: Նրանք փորձել են իմ իմփիչմենթին հասնել առաջին օրվանից։ Նրանք ձգտում էին դա անել դեռ մինչև իմ պայքար սկսելը»,- ասել է նա: