21.04.2025
ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստանից հայրենիք վերադառնալ օգոստոսի 2-ին և 8-ին
prev Նախորդ նորություն

Դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ. մարզպետը հերքում է

ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է հրապարակմանը, որտեղ նշվում է, որ ինքը Բերդ քաղաքում մեծ խնջույք է կազմակերպել՝ ավելի քան 50 մարդու մասնակցությամբ:


«Լրատվականներից մեկը ստահոդ հրապարակում է արել իմ կողմից բազմամարդ խնջույք կազմակերպելու մասին, որոշներն էլ տարածում են այն։ Չեմ ընդունում և դատապարտում եմ հերյուրանք հրապարակելու կամ տարածելու ցանկացած փորձ, այն պատիվ չի բերում ոչ ոքի:


Կարևոր եմ համարում նշել, որ ես շատ բաց եմ բոլոր լրատվամիջոցների համար և խորհուրդ եմ տալիս նման դեպքերում ուղղակի դիմել, ինչպես անում է մեծամասնությունը։


Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր բարձր պատասխանատվությամբ են կրում իրենց առաքելությունը», -գրել է նա Facebook-ի իր էջում:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք, 467 ապաքինում և 4 մահ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար