25.11.2024
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 308 նոր դեպք, 467 ապաքինում և 4 մահ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը հասավ 723-ի. մեկ օրում 4 մահ է գրանցվել

Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից 4 մահ է գրանցվել: Այդ մասին հայտնում են Առողջպահության նախարարության մամուլի ծառայությունից:


Նշվում է, որ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում:


«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 308 նոր դեպք և 467 առողջացած», - հայտնում են նախարարությունից։


Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է», - ասված է հաղորդագրության մեջ: