Տեղական ժամանակով 15: 00-ին՝ Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմում է 39.23 տոկոս (2.090.589 ընտրող): Այս մասին հայտարարել է ԿԸՀ «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Օրուջևը: Ընտրատեղամասերը բացվել են Բաքվի ժամանակով առավոտյան ժամը 08:00-ին և կփակվեն 19:00-ին: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ հիմա գրանցվել է 77 721 տեղական դիտորդ: Ներկայումս պատգամավորի թեկնածուների թիվը 1317 է: Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու համար մինչ այսօր գրանցվել է 77 721 տեղական դիտորդ: Ներկայումս պատգամավորության թեկնածուների թիվը կազմում է 1317 մարդ: 19 քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրվել է 272 թեկնածու։ Բոլորից շատ իրենց թեկնածուներն առաջադրել են իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունը (122), ընդդիմադիր՝ «Մուսավաթ» (25) և «Ումիդ» (21) կուսակցությունները։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանի նախկին գումարման պատգամավորների 64%-ը, կամ 80 հոգի մասնակցում են արտահերթ ընտրություններին։ Գրանցված թեկնածուների 22%-ը կանայք են։Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է 125 պատգամավորներից։