Եգիպտոսի իշխանությունները ցանկանում են կոնտակտներ ստեղծել Սիրիայի կառավարության և սիրիական քրդերի ջոկատների միջև: Ծոցի միապետությունները՝Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են այդ համագործակցությունն ուղղել Թուրքիայի դեմ: Նշվում է, որ Եգիպտոսը ցանկանում է, որպեսզի Դամասկոսը կոնտակտներ հաստատի Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ, որոնց կորիզը կազմում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները: Փորձագետ Կիրիլ Սեմյոնովը հայտարարել է, որ արաբական «եռյակը»(Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս) ունի այդպիսի ռազմավարություն Սիրիայում: Ըստ նրա, «եռյակը» ցանկանում է քրդերի միջոցով ազդեցություն ունենալ Դամասկոսի վրա, ինչպես նաև քրդերին օգտագործել ընդդեմ Թուրքիայի ու Սիրիայում իրանական ազդեցության: