24.11.2024
Հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել զրահատեխնիկա, բայց հետ է շպրտվել. ՊԲ
prev Նախորդ նորություն

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք և 28 մահ

Հայաստանում նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1194 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 93448 դեպքի:


Ինչպես հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ընդհանուր թեստերի թիվը կազմում է 410524 վերջին մեկ օրում` 2544 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 35215 պացիենտ. մեկ օրում ավելացել է 524 -ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 56466 անձ` վերջին մեկ օրում 639 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1391 է:


Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 376 է: