ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը նախօրեին վիրահատվել է «Իզմիրլյան» ԲԿ-ում: Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց «Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գեւորգյանը: Նա տեղեկացրեց, որ Չեքիջյանը երեկ առողջական խնդիրներով դիմել է բժշկական կենտրոն և համապատասխան ստուգում անցնելուց հետո վիրահատվել է: «Հովհաննես Չեքիջյանը հիմա հետվիրահատական փուլում է: Առողջական վիճակը բավարար է»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը: