Պուտինն ԱԽ-ի հետ քննարկել է Ղարաբաղի խնդիրն ու Եվրոպայում ողբերգական իրադարձությունները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այլ հարցեր: Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի խոսնակը:
«Որպես անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության հիմնական հարց քննարկվել է պետական նյութական պահուստի ձևավորման թեման», - ասել է նա: «Քննարկվել է Անդրկովկասի իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա», - նշել է Պեսկովը:
«Մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը: «Խորհրդակցության մասնակիցները եւս մեկ անգամ վճռականորեն դատապարտել են ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով», - ընդգծել է Պեսկովը:
Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ ներռուսաստանյան օրակարգի հարցեր: