24.11.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը Ժնևում փակ է մամուլի համար
prev Նախորդ նորություն

Թուրքական ապրանքների բոյկոտին միացել է Carrefour առևտրային ցանցը

Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը:


Ինչպես հայտնում է ermenihaber-ը, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։


Twitter-ում կատարած գրառման մեջ մասնավորապես նշվում է․


«Մենք վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ թուրքական որևէ ապրանք չենք ներմուծում»։


Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ-ների՝ 2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։


Վերջերս սաուդացիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո:


Երբ 2017-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները չեն փայլում նաև այն ​​բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջին։