ԵՄ-ն չկարողացավ դիմագրավել իրեն սպառնացող երեք ճգնաժամերին՝համաճարակային, միգրացիոն և տնտեսական: Այդ մասին հղում անելով Le Figaro-ին հայտնում է RT.com-ը: Հոդվածում նշվում է, որ ԵՄ-ն բախվելով կորոնավիրուսի համաճարակի հետ այդպես էլ չի կարողացել մշակել դրա դեմ պայքարի ընդհանուր ռազմավարություն: Նշվում է, որ Չինաստանից եկած Covid-19 վիրուսն ազատորեն շրջում է Ջորջ Սորոսի կողմից ակտիվորեն առաջ մղվող «Բաց հասարակությունում», իսկ փախստականները պատրաստվում են գալ ու միանալ այդ վիրուսին: Հոդվածի հեղինակը նշում է, որ գլոբալիզացիան մեծացրել է սանիտարական, միգրացիոն և տնտեսական ճգնաժամերի վտանգը: