29.03.2024
Շահեն Մեղրյանի կամավորականները 20 թուրք հատուկջոկատային են վերացրել. Պողոսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Եզդի կամավորներն առաջնագիծ մեկնելու համար հավաքագրում են երրորդ ջոկատը

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում, որպես կամավոր առաջնագիծ մեկնելու համար, Հայաստանում բնակվող եզդիական համայնքի ներկայացուցիչներն արդեն երրորդ ջոկատն են հավաքագրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։


«Պատերազմի մեկնարկից եզդիական համայնքը պատրաստ էր իր մասնակցությունն ունենալ մարտերին, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անկախ ազգությունից, պետք է պաշտպանեն իրենց հայրենիքի սահմանները: Սեպտեմբերի 27-ի երեկոյան եզդիական Ակնալճի սրբատեղիում ձևավորվեց առաջին ջոկատը։ Ջոկատին միանալ ցանկացողների թիվն այնքան շատ էր, որ ձևավորվեց նաև երկրորդը, որն այս պահին զինվորական պատրաստություն է անցնում։ Այս պահին հավաքագրվում է արդեն երրորդ ջոկատը»,- նշեց Բաքոյանը։

Ռուստամ Բաքոյանն ընդգծեց, որ, պատմությանը հետադարձ հայացք գցելու դեպքում կտեսնենք, որ թե՛ Սադարապատի, թե՛ 90-ականների Արցախյան պատերազմի, թե՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ և, թե՛ հիմա եզդիները հայերի հետ ներդաշնակ են և մեկ մարդու պես պատրաստ են կանգնել սահմանին։

Արցախ կատարած այցի ընթացքում պատգամավորը նաև հանդիպում է ունեցել առաջնագիծ մեկնած եզդի կամավորների հետ:

«Կռվողների տրամադրվածությունը մարտական է: Եզդիական ջոկատը շատ գրագետ է գործում՝ չլքելով իրեն վստահված դիրքերը։ Եզդի կռվողների մարտական ոգին բարձր է․տղերքը կանգնած են, նրանք կանգնելու են և հիմա էլ բավականին արդյունավետ կռվում են»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։

Մարտունի և Մարտակերտ քաղաքների ուղղությամբ կիրառվում են Գրադի և սմերչ կայանքներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար