Արցախցի մագիստրանտները կարող են բաց թողած դասերը լրացնել ՀՀ ԳԱԱ միջազգային կենտրոնում
Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողությունների հետևանքով արցախցի ուսանողները զրկվում են կրթություն ստանալու իրենց իրավունքից:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, մշտապես կարևորելով կրթության և գիտության դերը, սիրով հրավիրում է Արցախի բուհերի մագիստրատուրայի ուսանողներին մասնակցելու ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի դասերին՝ որպես ազատ ունկնդիր: Դասընթացներին մասնակցել ցանկացող արցախցի ուսանողները կարող են լրացնել ստորև նշված մասնակցության հայտը, որից հետո կենտրոնի մասնագետները նրանց կգրանցեն ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման համակարգում:
Հայտը լրացնելուց հետո մագիստրանտները կստանան նախընտրելի մասնագիտացմամբ տարբեր դասընթացներին մուտք գործելու ու մասնակցելու հնարավորություն։ Ըստ անհրաժեշտության՝ արցախցի ուսանողներին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն։
Հայտի հղումը՝ https://forms.gle/Sdo2teTnnSMjSdGe9
Կոնտակտային հեռախոսահամար՝ 010584541: