25.11.2024
Արդեն 7050 զոհ, 675 կորցրած զրահատեխնիկա. Ադրբեջանի կորուստները
prev Նախորդ նորություն

Վարձկանների, ահաբեկիչների ներգրավումը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա

Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա",- գրել է նա: