Ադրբեջանի Միլի Մեջլիսի ընտրությունները տեղի են ունեցել դեմոկրատական ազատությունների բացակայության պայմաններում, առկա չէր հավասար քաղաքական մրցակցություն: Այդ մասին նշված է Մուսավաթ կուսակցության հայտարարության մեջ: Նշվում է, որ ընտրություններն արտահերթ էին, հասարակությունն ու քաղաքական ուժերը չգիտեին դրա մասին և չեն կարողացել համապատասխան կերպով նախապատրաստվել: Ընտրություններն ու ձայների հաշվարկը տեղի են ունեցել մասայական խախտումներով: Կուսակցությունն առաջարկում է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել: