25.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, հույսը վարձկաններն են. ՊՆ
prev Նախորդ նորություն

«Թանգարանները զինվորի կողքին». ցուցահանդես-վաճառք ՀՀ թանգարանների մասնակցությամբ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին, ժամը` 12:00-18:00, Երևանի Հյուսիսային պողոտայում կկազմակերպվի հուշանվերների և գրքերի ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Ցուցահանդես-վաճառքին կմասնակցեն ՀՀ թանգարանները` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները:

Թանգարանների մեկ այլ նախաձեռնությամբ աշխատակիցները համախմբվում են թանգարանների բացօթյա տարածքներում և գործում գլխարկներ զինվորների համար, որոնք ոգեշունչ մաղթանքներով մոտ օրերս կուղարկվեն առաջնագիծ: