13.07.2025
Քարտեզ՝ ռազմաճակատում առկա իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցել է Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Մեծարգո պարոն նախագահ,


Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում:


Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»:

ԱՄՆ-ն շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ. Օբրայեն
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ