Արդեն մեկ շաբաթից ավելին է Ադրբեջանում արգելափակված են մի շարք ընդդիմադիր լրատվական կայքեր: Հաքերային հարձակման են ենթարկվել Մուսավաթ կուսակցության, Մուսավաթ երիտասարդական կազմակերպության և Basta թերթի ֆեյսբուքյան էջերը: Արգելափակված է սումգայիթյան “Yuksəliş naminə” հրատարակության կայքը, որի խմբագիր Էլչին Մամադը պատգամավորական թեկնածու է: Այդ կայքն աչքի էր ընկել Սումգայիթում մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մասին հրապարակումներով: Ադրբեջանում փետրվարի 9-ին կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: