25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք. 21 մարդ մահացել է
prev Նախորդ նորություն

Ո՞ր երկրներից են արվել փոխանցումներ «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքի համար հանգանակություններ են ստացվել աշխարհի 73 պետություններից։ Այս մասին հայտնում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Facebook-ի իր էջում: 


Նա հրապարակել է աղյուսակը, որտեղ երևում է, որ այս պահի դրությամբ հանգանակվել է 150 միլիոն դոլար: Ամենից շատ փոխանցումներ կատարվել են ԱՄՆ-ից՝ հանգանակված գումարի 45․3 տոկոս։ Երկրորդ տեղում Հայաստանի Հանրապետությունից հանգանակություններն են՝ 33․3 տոկոս, երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է` 10․7 տոկոսով։ Այնուհետ Ֆրանսիան 2․9 տոկոս և Գերմանիան՝  1  տոկոս։