25.11.2024
Առավոտ բարի լույսով ևս մեկ խոցված ԱԹՍ. ՊՆ-ն՝ հերթականի մասին (լուսանկար)
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք. 21 մարդ մահացել է

Հոկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 82651 դեպք, որոնցից 52508-ն` առողջացած, 1243-ը` մահվան ելքով:


ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 387633 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4695 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2241 նոր դեպք: Ունենք 694 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 65 (կին), 66 (կին), 72 (տղամարդ), 72 (կին), 74 (տղամարդ), 68 (կին), 65 (տղամարդ), 81 (տղամարդ), 64 (կին), 70 (կին), 85 (տղամարդ), 95 (կին), 78 (կին), 79 (տղամարդ), 66 (կին), 71 (տղամարդ), 81 (տղամարդ) 68 (տղամարդ), 72 (կին), 65 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 352 է: