Արևելագետ Անդրեյ Չուպրիգինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի նպատակները Սիրիայում փոփոխության չեն ենթարկվել: Ըստ նրա, Էրդողանը ցանկանում է պոկել Սիրիայի մի հատվածը՝Իդլիբի գոտու տեսքով: Նա նշել է, որ Էրդողանի համար Պուտինի հետ համաձայնագիրը կրում է ժամանակավոր բնույթ: Նրա խոսքով, Թուրքայի նախագահը չի նստելու և չի բանակցելու թուրքական զորքերի դուրս բերման շուրջ Սիրիայից: