Թուրքիան և Ռուսաստանը աշխատում են նվազեցնել լարվածությունը սիրիական Իդլիբում: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը: «Մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու սիրիական ռեժիմի գրոհները: Ռուսաստանն այստեղ կարևոր առաքելություն ունի», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի պատասխանել Իդլիբում իր զինված ուժերի հրետակոծությանը: