Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարությանը, թե Արցախի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում կայանալիք ընտրություններին: «Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը:VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան փետրվարի 9-ին: