22.04.2025
Պաշտպանության բանակը հրապարակել է ևս 35 զոհված զինծառայողի անուն
prev Նախորդ նորություն

Հաստատված տվյալներով 17 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում. ՔԿ

Այս պահի դրությամբ հաստատված տվյալներով 17 հայ զինծառայողներ գտնվում են Ադրբեջանում, երկուսի մասով տվյալները ճշտվում են. հնարավոր է, նրանք խաղաղ բնակիչներ են: Այս մասին ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։


"Տվյալները ճշտված են, մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ի, ՊՆ-ի հետ",- ասաց նա:


Ինչ վերաբերում է, թե հայկական կողմում քանի՞ ադրբեջանցի ռազմագերի ունենք, ապա նրանք, ըստ Վարդանյանի, երկուսն են, որոնք պահվում են միջազգային նորմերի պահպանմամբ, ստանում են բժշկական օգնություն: 


"Ռազմագերին հարցաքննության ընթացքում անգամ նշեց, որ իրեն Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին",- ասաց ՔԿ պաշտոնյան:


 


 

Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ. ԱՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան