25.11.2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավարին
prev Նախորդ նորություն

Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ

Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։


Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:


Արցախի 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1 600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: