26.11.2024
Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ. ԱՆ
prev Նախորդ նորություն

Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք. Դավիթ Տոնոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը եւ առաջիկա քայլերն ու խնդիրները:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ԱԹՍ-ներից մեկն ընկել է ՀՀ տարածքում:


«Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է: ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով կհասնենք հուժկու հարված եւ կկիրառենք զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:


Նա նաև նշել է, թե հայկական կողմը գիտի իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը:


«Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու»:


Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: