Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: Երևանի Վերաքննիչ քրեական դատարանը փետրվարի 6-ին մերժեց Խաչատրյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման դեմ փաստաբանական խմբի բողոքը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելի վաղ նրա փաստաբանները հանդես էին եկել հայտարարությամբ, որում նշվում էր, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է: