25.11.2024
Թշնամու խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են. ՊԲ
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահների տեղակայումը հակամարտության օպտիմալ լուծում կարող է դառնալ. Փաշինյան

Ռուս խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության օպտիմալ լուծում կարող է դառնալ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph թերթին տված հարցազրույցում, որին հղում է անում ՏԱՍՍ-ը:


«Ես կողմ եմ ռուս խաղաղապահների տեղակայմանը հակամարտության գոտիում: Բայց խնդիրը նրանում է, որ ՌԴ-ից խաղաղապահ ուժերի տեղակայումը պետք է հավանության արժանանա հակամարտության բոլոր կողմերի մոտ», - ասել է նա:


Փաշինյանը նաև նշել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի հասնի Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության դադարեցմանը:


VERELQ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 24-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել էր, որ Երևանը սատարում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման գաղափարին, որը հնարավոր է թույլ կտա դուրս գալ տարածաշրջանում կրակի դադարեցման, ապա նաև նման ռեժիմի ամրապնդման: