15.07.2025
Հայտնի է, թե ով է Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն
13.05.2020
Հայտնի է, թե ով է Արցախի ԱԺ նախագահի թեկնածուն

«Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստում որոշում է կայացվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար առաջադրել Արթուր Թովմասյանի թեկնածությունը: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է, որ նիստում որոշում է կայացվել նաև ձևավորվելիք խորհրդարանում «Ազատ հայրենիք - ՔՄԴ»  քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին: ««Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության և սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար»,- գրել է Հարությունյանը՝ նշելով, որ մնացած նշանակումների մասին կհայտնվի առաջիկայում: