Թուրքիայի իշխանություններն ունեն երկու ելք Իդլիբի հարցում՝կամ պայմանավորվածությունների համաձայն զինաթափեն ջիհադական խմբերին կամ այդ խմբերի հետ միասին շարժվեն դեպի ՌԴ-ին հետ հերթական բախումը: Այդ մասին հղում անելով Evrensel-ին հայտնում է inosmi.ru կայքը: Հոդվածում նշվում է, որ մինչ այս պահն Էրդողանի վարչակազմն ավելի շատ ժամանակ էր ձգում ու փորձում էր ժամանակ շահել ջիհադական խմբերի համար: Նշվում է, որ եթե նախկինում ջիհադականներն իրենց զենքը կիրառում էին այլոց նկատմամբ, ապա այժմ նրանք զենքը կարող են ուղղել արդեն Թուրքիայի դեմ՝տասնյակ հազարավոր մարտիկներ թուրքական սահմանների մոտ վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար: