Արցախը նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման նպատակով անժամկետ հետաձգել են բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները: «Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և համաճարակային վիճակի կայուն պահպանման նպատակով ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը. ✅ ս.թմարտի 16-ից մեկ ամսով չեղարկել կամ անժամկետ հետաձգել է բոլոր տեսակի զանգվածային մշակութային միջոցառումները, ✅ ՄԵՀԶ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրեններին հրահանգվել է սահմանափակել մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական միջոցառումները, ✅կասեցրել է գրադարանների, թանգարանների, պատկերասրահների, համերգասրահների, թատրոնների աշխատանքը: ➡ԱՀ ՄԵՀԶ նախարարությունը շարունակում է հորդորել ՀԿ-ներին ու մասնավոր կազմակերպություններին զերծ մնալ մասսայական միջոցառումների կազմակերպումից ու մասնակցությունից», - ասված է հաղորդագրության մեջ, որը տարածել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Այս պահին Արցախում առկա չեն նոր նոր կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր: