Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ Բարեկարգվում են՝ – Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին եւ հարակից տարածքները – Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։ Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաեւ հաշմանդամների համար, ինչպես նաեւ ապահովել վանքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը։ Ընթացիկ աշխատանքների ընթացքում նախատեսվում է նաեւ բարեկարգել կանաչապատ տարածքները եւ ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի եւ պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում: