Amnesty İnternational միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն արշավ է սկսում ի պաշտպանություն Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի, այդ մասին փոխանցում է Turan-ը: Կազմակերպությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղված իրենց հայտարարության մեջ կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր գործչին: Նախօրեին, Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել էր Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությունը: Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ նա ձերբակալվել է կառավարության քննադատության համար՝խուլիգանության շինծու մեղադրանքով: HRW-ի նշում է, որ Ադրբեջանում ամրապնդվում է այն պրակտիկան, որ կառավարության քննադատողներին սկսում են լռեցնել քրեական մեղադրանքներով: